Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր պաշտոնական այցով կժամանի Բելառուս: ՀՀ խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցը կկայանա Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գենադի Նովիցկու հրավերով: Այցի շրջանակներում ծրագրաված են Ա.Բաղդասարյանի հանդիպումները Բելառուսի ղեկավարության, ինչպես նաեւ ԱՊՀ գործկոմի քարտուղար Յուրի Յարովի հետ: Հայ խորհրդարանականները կայցելեն Բելառուսի մի շարք արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններ: Այցի շրջանակներում, որը կտեւի մինչեւ փետրվարի 25-ը, նախատեսվում է միջխորհրդարանական համաձայնագրի կնքում:





