Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կամ մարմինները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև 2012 թ. մարտի 16-ը, հանձնաժողովի համացանցային կայքում` ի գիտություն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, տեղադրելու համար, հաղորդում է ԿԸՀ մամլո ծառայությունը:





