AM
23 Փետրվար 2004 - 13:56 AMT

ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեն համատեղ նախագծերի մշակման եւ իրականացան լավ հեռանկարներ` Վրաստանի տարածքով Ռուսաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի տարանցման, ինչպես նաեւ էլեկտրաէներգիան Թուրքիա հայկական այն էլեկտրակայաններից արտահանելու ոլորտում, որոնք նախատեսվում է փոխանցել Ռուսաստանի սեփականությանը կամ հավատարմագրային կառավարմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն «Հյուրրիեթ» թերթին տված հարցազրույցում` կապված Թուրքիայի փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլլա Գյուլի Մոսկվայում այսօր սկսվող պաշտոնական այցի հետ: Ռուս դիվանագետի խոսքերով, Ա.Գյուլի այցը կնպաստի նաեւ առեւտրատնտեսական բնագավառում ռուս-թուրքական կապերի ընդլայնման համար այլ հնարավորությունների հայտնաբերմանը: