AM
24 Փետրվար 2004 - 14:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԺՆԵՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կքննարկվի փետրվարի 26-ին Ժնեւում` Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, քննարկումները կանցնեն Անվտանգության քաղաքականության հարցերով Ժնեւյան կենտրոնի «Սառեցված հակամարտություններ» ծրագրի հովանու ներքո: Հիշեցնենք, որ Ժնեւյան կենտրոնում ԼՂ հակամարտությանը նվիրված առաջին քննարկումը կայացել է 2002 թվականին: