AM
24 Փետրվար 2004 - 17:58 AMT

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՉԿԱՏԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ»

Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր է միջազգային հանրությանը հասցնել սեփական դիրքորոշումը, «քանի որ շատ եվրոպական կառույցներ ծանոթ չեն ղարաբաղյան հակամարտության էությանը»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսի հետ հանդիպումից հետո: «Մենք պետք է մյուս հակամարտող կողմի հետ հավասար իրավունքներ ունենանք եւ մեր իրավունքները կպաշտպանենք բոլոր միջազգային ատյաններում»,- նշել է ԼՂՀ նախագահը: Նրա խոսքերով` եվրոպական դիվանագետները պետք է «նպաստեն հակամարտության կարգավորմանը, այլ ոչ թե կատարեն ադրբեջանական կողմի քմահաճույքները»: