AM
25 Փետրվար 2004 - 13:56 AMT

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին միջազգային կազմակերպություններում ցուցաբերվող աջակցության համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ները, Մինսկում պաշտոնական այցով գտնվող ՀՀ խորհրդարանի նապխագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ Ա.Լուկաշենկոն հայտարարել է, որ չնայած Հայաստանի հետ ամուր բարեկամական հարաբերություններին, նման ուժեղ աջակցությունն անսպասելի էր նույնիսկ իր համար: «Հայերը տարբերվում են նրանով, որ միշտ հավատարիմ են իրենց խոսքին եւ հստակ հետեւում են ընտրած դիրքորոշմանը», – ասել է նա: Բելառուսի նախագահը նշել է, որ մեծագույն հարգանքով է վերաբերվում Հայաստանին, նրա ժողովրդին եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին իր լավ ընկերն է համարում: