Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Ալեքսանդր Վեշնյակովի հրավերով մարտի 14-ին Հայաստանի ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը կմեկնի Մոսկվա: Նշենք, որ այդ օրը Ռուսաստանում նախատեսված են նախագահական ընտրություններ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը պարզաբանել է Գ.Ազարյանը, Մոսկվա նա կմեկնի ոչ թե ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում, այլ իր ռուս պաշտոնակցի անձնական հրավերով:





