Ադրբեջանում ստեղծվել է Բուդապեշտում հայ զինվորականին դաԺանաբար սպանած ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտե: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, նախօրեին կոմիտեի անդամները հայտարարել են լրագրողներին, որ միջազգային իրավունքի նորմերը համաշխարհային ԶԼՄ-ներին պարտավորեցնում են ձեռնպահ մնալ Ռամիլ Սաֆարովին հանցագործ հայտարարելուց: Կոմիտեն դիմել է Ադրբեջանի հասարակայնությանը` հնարավորինս աջակցել «դժբախտության մեջ ընկած» Ռ.Սաֆարովի իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր միջոցառումներին: Բացի այդ նրանք մտադիր են ձեւավորել ադրբեջանանպաստ միջազգային հասարակական կարծիք եւ վստահ են, որ պետական մարմինները կաջակցեն իրենց: Թերթի համաձայն` կոմիտեի անդամներից մեկը հայրենակիցներին կոչ է արել իրենց նորածին տղա երեխաներին անվանել Ռամիլ:





