AM
14 Մարտ 2012 - 05:43 AMT

«Հրապարակ». ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը փոշմանել է

Թիվ 21 ընտրատարածքում իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի: «Հրապարակը» գրում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որը համաձայնել էր չառաջադրվել, պայմանով, որ իրեն կընդգրկեն ԲՀԿ համամասնական ցուցակում, կարծես փոշմանել է և կրկին որոշել է առաջադրվել: Պատճառը թերևս այն է, որ Գասպարյանին դուր չի եկել այն տեղը, որը նրան տվել են ցուցակում: Թերթը հիշեցնում է, որ այս տարածքում ՀՀԿ-ԲՀԿ համաձայնություն էր ձեռք բերվել, համապատասխանաբար Նահապետ Գևորգյանին և Ռուստամ Գասպարյանին չառաջադրելու մասին:

Նախատեսվում էր առաջադրել ՀՀԿ-ական, ՄԱՊ-ի տնօրեն Ալիկ Պետրոսյանին: