AM
14 Մարտ 2012 - 06:19 AMT

«Հայկական ժամանակ». ՀՀԿ ցուցակում լինելու է նաև Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը

Իշխանական լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում լինելու է նաև Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: «Հայկական ժամանակը» հիշեցնում է, որ այս ընթացքում մի քանի անգամ լուրեր են տարածվել, թե Հովսեփյանը, ում եղբայրը Մոսկվայում խոշոր գործարար է, ազատվելու է աշխատանքից:

Վերջին անգամ, երբ նման լարեր դրվեցին շրջանառության մեջ, վերահսկողականից թերթի թղթակցին ասել էին, թե դա փոքր մարդկանց երազանքն ու ցանկությանն է ընդամենը կամ հիվանդագին երևակայության արդյունքը: Այդ ժամանակ` այս տարվա փետրվարի սկզբին, Հովսեփյանը մեկնել էր արձակուրդ. ինչպես վախանցել էին վերահսկողականից` նա սրտի խնդիր ուներ ու Գերմանիա էր մեկնել ստուգվելու նպատակով: