Ապրիլի 21- 22-ը Թբիլիսիում տեղի կունենա ունիվերսալ առևտրա – արդյունաբերական ցուցահանդես BRIDGE EXPO: BRIDGE EXPO ունիվերսալ առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպման հիմնական դրդապատճառն է Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության հեռանկարներն ու հնարավորություններն են: Հետճգնաժամային աշխարհում առաջացած բարդ տնտեսական իրավիճակներից դուրս գալու ամենահաջողված մոդելներից մեկը արդյունավետ և համալիր երկկողմ համագործակցությունն է:
Ոչ ստանդարտ մոտեցումները, արտասովոր որոշումները, ինչպես նաև արտահանմանը ուղղված արդյունաբերական ռազմավարության մշակումը` սա է առանձին ընկերությունների և երկրի ամբողջ տնտեսության զարգացման և բարգավաճման գրավականը:
ՀՀ կառավարության կողմից մշակվել և հաստատվել է արդյունաբերական արտահանմանն ուղղված տնտեսության զարգացման ռազմավարությունը: Այս ծրագիրը կոչված է նպաստելու և աջակցելու միջազգային շուկաներ դուրս գալու պատրաստակամ ընկերություններին: Ցուցահանդեսին կարող են մասնակցել հետևյալ ոլորտների ներկայացուցիչները`
• Գյուղատնտեսություն և վերամշակում
• Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
• Քիմիական արդյունաբերություն
• Փոխադրամիջոցներ / բեռնափոխադրումներ
• Դեղագործություն
• Շինարարություն
• Ոսկերչական արդյունաբերություն
• Տեքստիլ արդյունաբերություն
• Զբոսաշրջություն և հանգիստ
• Ճարտարագիտություն / մեքենաշինություն
Ցուցահանդեսին զուգահեռ ապրիլի 21-ին կանցկացվի BRIDGE Միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստը: Համաժողովի շրջանակներում քննարկմանը առաջարկվող հիմնական թեզն է` «Փոքր երկրների մեծ հնարավորությունները»: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և ՄԱՍՏԵՐ Միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը:





