AM
15 Մարտ 2012 - 06:32 AMT

«Երկիր». Ռուբեն Հայրապետյանի փոխարեն առաջադրվելու է նրա ամենամտերիմ ընկերը

«Երկրի» տեղեկություններով` Ավանի թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի փոխարեն առաջադրվող Երևանի մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան էդիկ Գրիգորյանը (Քյավառ Էդո) Հայրապետյանի ամենամտերիմ ընկերն է: «Նա ամբողջովին ապավինելու է ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի աջակցությանը և խորհրդարանում էլ, անշուշտ, հավատարմորեն կատարելու է նրա կամքը»,- գրում է թերթը: