AM
1 Մարտ 2004 - 15:40 AMT

ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2003 թվականին Հայաստանից արտահանվել է 1044,1 տոննա մրգի եւ բանջարեղենի հյութեր: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնում: 2002 թվականի համեմատությամբ, նախորդ տարում հյութերի արտահանման ծավալներն ավելացել են 173.9 տոննայով: 2003 թվականին աճել են նաեւ ծխախոտի արտահանման ծավալները` արտահանվել է 11475 արկղ ծխախոտային արտադրանք: 2002 թվականի համեմատությամբ աճը կազմել է 1694 արկղ: Միեւնույն ժամանակ, նախորդ տարի արձանագրվել է Հայաստանից ծխախոտային հումքի արտահանման նվազում: