AM
15 Մարտ 2012 - 14:18 AMT

Կառավարությունը հաստատել է ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօրվա նիստում որոշել է հաստատել 2012/2013 ուսումնական տարվա համար ասպիրատնուրայի և դոկտորանտուրայի ուսուցման տեղերի քանակը: Ըստ այդմ, նախատեսվում է պետական կրթաթոշակով, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 140, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ:

Դոկտորանտուրա ընդունելության տեղերը 14 են` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ: