Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է երեւանյան մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե վերջին օրերին հանրապետության զորամասերում հայտարարվել է զորանոցային դրություն: Նշենք, որ նման տեղեկություն էր այսօր տարածել «Իրավունք» շաբաթաթերթը «Բամբասանք» խորագրի տակ` վկայակոչելով, «բարձրաստիճան զինվորականությանը մոտ կանգնած աղբյուրին»: Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը , «իրականում կատարվում են պլանային կցագրման աշխատանքներ»:





