ԱՊՀ հաջորդ` երրորդ, Միջկրոնական համաժողովը Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նախաձեռնությամբ կարող է անցկացվել Կովկասում: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Փաշազադեն առաջարկել է այդ համաժողովը անցկացնել Բաքվում` «բոլոր ժամանակների ու ժողովուրդների մեծագույն խաղաղարար» Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի նախագահությամբ:





