AM
3 Մարտ 2004 - 15:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ

Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը նույն տարածաշրջանի մաս են կազմում եւ պարտավոր են շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց հարաբերությունների ամրապնդմանը: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Ադրբեջան կատարելիք իր այցի նախօրեին: Նա ընդգծել է, որ «դա է Վրաստանի ղեկավարության քաղաքականության էությունը»: Սահակաշվիլին հայտնել է, որ Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում մտադիր է «մեկ անգամ եւս ընդգծել երկու երկրների ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու եղբայրությունը»: