«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երեկվա համագումարին հրավիրված Գարեգին Նուշիկյանին «Հրապարակի» լրագրողը հարցրել է` ինչու ինքը ներկա չէր մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարին: Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է հենց Նուշիկյանի թեկնածությունը, որի հիմնական մրցակիցը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:
Գ. Նուշիկյանը վստահեցրել է, որ ինքը ՀՀԿ-ից հրավեր ստացել է, պարզապես վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել:
Լրագրողի հարցին ի պատասխան` Նուշիկյանը հայտնել է նաև, որ ինքը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին: Իսկ առաջիկայո՞ւմ:
«Առաջիկայում կյանքը ցույց կտա»: Թերթը նկատում է, որ երեկ 32 նոր անդամ են ընդունել ՀՀԿ շարքերը, բայց նրանց թվում Նուշիկյանը չի եղել:





