AM
19 Մարտ 2012 - 12:29 AMT

Աջափնյակ վարչական շրջանը վաղը մասնակի կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, մարտի 20-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի և Խ.Խաչատրյան փողոցների ու նրբանցքների, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Ջանիբեկյան, Կարապետյան, Ռոստոմյան, Ա.Սարգսյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Հասմիկի, Մելիքյան, Միրաքյան, Սպորտի, Գ.Զոհրապ, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Լենինականի, Թերլեմեզյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: