ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով` Կանանց միջազգային տոնի առթիվ: «Անգնահատելի է կնոջ դերը մեր երկրի շենացման ու առաջընթացի գործում: Դուք տղամարդկանց հետ հավասար, իսկ երբեմն ավելի շատ, ձեր ուսերին կրում եք ներկա հոգսերի ծանրությունը: Նաեւ շարունակում եք մնալ միշտ հմայիչ ու կանացի` քայլելով ժամանակի մշակութային ու հասարակական զարգացումներին համընթաց», ասվում է շնորհավորկան ուղերձում:





