AM
9 Մարտ 2004 - 14:15 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ «ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

Անվտանգության ապահովման առումով ԱՊՀ երկրները «հանգուցային նշանակություն» ունեն: Այդ մասին «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Իվանովը: «Պաշտպանության նախարարության պաշտոնական դոկտրինան ենթադրում է Ռուսաստանի շուրջ անվտանգության գոտու ստեղծում»,- ասել է նախարարն` ավելացնելով, որ խոսքը բնավ էլ այդ երկրների վրա Մոսկվայի ռազմական ճնշման մասին չէ, ոչ էլ Ռուսաստանի կողմից «նեոիմպերիալիստական» քաղաքականություն անցկացնելու մասին: