AM
20 Մարտ 2012 - 06:27 AMT

«Առավոտ». Սեյրան Սարոյան. Այ տղա, գնացեք մի մեռել գտեք, մենք էլ փող-մող տանք

«Առավոտը» տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում պայքարելու են ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը և ոչ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը, ում էլ սատարում է իշխող կոսակցությունը: Այս ընտրատարածքում ոչ պաշտոնապես մեկնարկած ընտրապայքարը հետաքրքիր փուլ է մտնում և արտառոց դրսևորումներ ունենում: Սեյրան Սարոյանի ենթակաները շտաբում եղած մի խոսակցության ժամանակ շեֆին տեղեկացրել են, որ տեղացի ընտրողները դեռ հիշում են և տպավորված են Հակոբ Հակոբյանի` ժամանակին բաժանած օգնություններով, որոնցից մեկն էլ հանգուցյալների ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցությունն էր: Ասում են, պաշտոնաթող գեներալը երկար մտածելուց հետո իր ենթականերին պատվիրել է. «Այ տղա, գնացեք մի մեռել գտեք, մենք էլ փող-մող տանք: Թե չէ` զահլես տարաք»: