AM
9 Մարտ 2004 - 14:37 AMT

ՀԱՅ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Հայաստանն առաջին անգամ կներկայացվի մարտի 22-25-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք ամենամյա «Ուէսթեք» մեքենաշինական ցուցահանդեսին: Ինչպես տեղեկացրել են Զարգացման հայկական գործակալությունից, իրենց արտադրանքը կներկայացնեն շուրջ 6 հայկական ընկերություններ եւ գիտա-հետազոտական հաստատություններ, այնպիսիք, ինչպիսիք են` «Արմենմոտորը», «Էլեկտրոնը», «Մշակը» եւ այլն: