AM
10 Մարտ 2004 - 18:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ

Մարտի 26-ին Մինսկում կկայանա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: