Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա ամռան վերջին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, որը ֆինանսավորում է ավտոմայրուղու տեխնիկական սպասարկման աշխատանքները: Վ.Կարապետյանը տեղեկացրել է նաեւ ձյունամաքրման տեխնիկայի ձեռքբերման մասին, որը ձմռանը սպասարկելու է ճանապարհի դժվարանցանելի հատվածները:





