AM
11 Մարտ 2004 - 14:08 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՆԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Այն ժամանակ, երբ Թուրքիան ազդանշանի է սպասում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, ներքին շուկայի հարցերով Եվրահանձնաժողովի հոլանդացի հանձնակատար Ֆրից Բոլքշթայնը հայտարարել է, որ այդ երկիրը պետք է ԵՄ շրջանակներից դուրս մնա: Ինչպես հաղորդում է «Financial Times» բրիտանական թերթը, «Եվրոպայի սահմանները» իր նոր գրքում Ֆ.Բոլքշթայնը նշում է, որ Թուրքիան պետք է ծառայի որպես յուրօրինակ «բուֆեր»` «Եվրամիությունը զատելով Սիրիայից, Իրանից եւ Իրաքից»: Թերթի համաձայն, Ֆրից Բոլքշթայնը միակը չէ, որ հանդես է գալիս սահմանափակումների օգտին` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Գերմանացի քրիստոնյա ժողովրդավարները նույնպես արտահայտվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Ավելին, Եվրոպայի ապագայի հարցերով կոնվենցիայի նախագահ, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը կնշանավորի «ԵՄ-ի վախճանը»: