AM
13 Մարտ 2004 - 14:55 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՄԻԱՅՆ ԿՈՂՋՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը միայն կողջունի տարածաշրջանում եռակողմ տնտեսական ծրագրերին եւ ինտեգրման գործընթացներին մասնակցելու Ադրբեջանի ցանկությունը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` խոսելով Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին: Նրա խոսքերով, նման գաղափար եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն հենց Ադրբեջանն է մշտապես հանդես եկել այդ նախաձեռնությունների դեմ: «Եթե Վրաստանի նախագահը կարողանա համոզել Բաքվին փոխելու այդ իր այդ դիրքորոշումը, մենք միայն կողջունենք դա»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել էր տարածաշրջանի հետագա զարգացման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասնական տնտեսական տարածություն ստեղծելու Վրաստանի կարողության մասին: