
🕳️ «Եթե մենամարտեն կովն ու հարյուր հավ, ո՞վ կհաղթի»։ «Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր` ծախսելով 200 դրամ»։ «Եթե Երկիրը կլոր է, ինչո՞ւ օվկիանոսները վրայից չեն թափվում»։ Այսպիսի հարցերը մի օր կստիպեն քո չաթբոտին վերջնական հիասթափվել մարդկությունից, գրավել միջուկային գերտերությունների ամբողջ զինանոցն ու դժոխային կրակ լցնել «կաշվե պարկերի» գլխին։ Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ։ Փորձելու ես գտնել մոտակա ապաստարանը։ Օրինակ, ձեր շենքի նկուղում։ Բայց հետո կպարզվի, որ նկուղի դուռը փակել է առաջին հարկի Վլադիկը, ով արդեն քսան տարի է` Վլադիկավկազում է, իսկ ներսում «Մոսկվիչի» պահեստամասեր են, որոնք Վլադիկը գործարանից գողացել էր դեռ 1985 թվականին։ Այնպես որ, չաթբոտին հիմար հարցեր մի տուր, մի խայտառակիր մեր տեսակը։ Ավելի լավ է` վայելիր #PAN-ի նոր կարդալիքը բունկերային կինոյի մասին`