AM

Տաքսիստը, երբ բացատրում է, որ չի կարելի հենց էնպես վերցնել ու լուսաֆորի տակ ուղևոր իջեցնել

-ի հետ
#149
14 Սեպտեմբեր 2026

Տաքսիստը, երբ բացատրում է, որ չի կարելի հենց էնպես վերցնել ու լուսաֆորի տակ ուղևոր իջեցնել

Տարածել

🤔 «Վայ, Չյոռնի, Չյոռնի։ Իզուր տենց ասիր։ Ես քո փոխարեն տենց չէի տանի բազարը»։ Հեչ եղե՞լ է, որ նման մտքեր ունենաք Գոռ Վարդանյանի հերթական քրեական սերիալը նայելիս։ Օրինակ, երբ կերպարին ատրճանակի փողի տակ ստիպում են ասել` «skazhi izvini», մտածում եք` դուք լինեիք, հաստատ չէիք ասի «izvini», այլ կայծակնային արագությամբ ու հովազի հեզաճկունությամբ կխուսափեիք գնդակից, ապա` Չակ Նորիսի լավագույն ավանդույթներով օդում ոտքով թարս պտուտակային հարված կհասցնեիք հակառակորդի անպաշտպան պարանոցին։ Ափսոս, որ դուք չեք սցենարիստը, չէ՞։ Եկեք պատկերացնենք իրավիճակ, երբ սիրելի ֆիլմը նայելու ընթացքում կարող եք ինքներդ որոշել` ինչ ասի կամ անի կերպարը, ու տեսնենք, թե ուր դա մեզ կտանի։ #PAN-ի նոր կարդալիքը դրա մասին է`

Անցնենք կինոյի նորություններին.

  • 🤑 Netflix-ը հանրությանը պատմելու է կինոթատրոնային վարձույթ դուրս եկած իր որոշ ֆիլմերի ֆինանսական արդյունքների մասին` https://o.pn.am/JkUZjf
  • 💸 Իսկ այս տարվա ամառն ԱՄՆ վարձույթի պատմության մեջ ամենաեկամտաբերն էր` https://o.pn.am/myURf6
  • 🧔🏻‍♀️ Հինգերորդ The Matrix-ը ստեղծելու են առանց Լիլի Վաչովսկու մասնակցության, ու դա լավ է` https://o.pn.am/MhcAOA
    Չնայած, Դրյու Գոդարդն ասում է, որ պետք կլինի Վաչովսկու հավանությունը
  • 🙅🏻‍♂️ Զաք Քրեգերը չի գրելու մորաքույր Գլեդիսի մասին Weapons-ի պրիքվելի սցենարը` https://o.pn.am/7WMri7
  • 🤖 Դենի Բոյլի նոր ֆիլմում կա մոտ 30 վայրկյան, որոնք գեներացված են արհեստական բանականության գործիքներով` https://o.pn.am/JSUh0K
  • 👀 Հիասքանչ Dungeons & Dragons: Honor Among Thieves-ի սիքվելից հրաժարվել է Paramount-ը, բայց հեղինակները շարունակում են նոր ստուդիայի որոնումները` https://o.pn.am/NlB0yh
  • ☝🏻 Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ Spider-Noir սերիալն էլ կսահմանափակվի միակ սեզոնով` https://o.pn.am/eREAAw
  • 🧑🏿‍🤝‍🧑🏻 Իսկ Հարրի Փոթերի մասին սերիալի երկրորդ սեզոնի քասթը շարունակում է համալրվել` https://o.pn.am/ja7l9G
  • 🪁 Իր վերջին ֆիլմի տրիումֆից հետո Փոլ Թոմաս Անդերսոնը պատրաստ է սկսել հաջորդ նախագիծը` https://o.pn.am/iwo6hw
  • 🫱🏻‍🫲🏼 Obsession-ի աստղ Ինդե Նավարեն էլ միացել է մի շատ հետաքրքիր գիտաֆանտաստիկ նախագծի քասթին` https://o.pn.am/FTQqdT

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ▪️ Կրկին ցուցադրում են առաջին Twilight-ը` https://o.pn.am/ZhTZwi
    Երեխաներին թողեք տատիկ-պապիկների մոտ, ընկերներով գնացեք, ծիծաղեք, հիշեք ջահելությունը
  2. ▪️ Կամ, էլի նոստալգիայի պատճառով, նայեք Practical Magic-ի սիքվելը` https://o.pn.am/hpPRRy
Տարածել