
🎯 Կես դար առաջ արվեստագետներն այնքան համարձակ էին, որ տպավորություն է, թե «արվեստը զոհեր է պահանջում» սկզբունքով էին առաջնորդվում։ Բայց հոգնակի խոսելու փոխարեն այս անգամ հստակ օրինակ ու տպավորիչ պատմություն ունենք։ 1971 թվականին պատկերասրահում կրակոց է հնչել, բայց ոստիկանություն չեն կանչել, որովհետև հենց դա էր արվեստը։ Ավելի ճիշտ՝ փերֆորմանս-կրակոցը։ Քրիս Բերդենը հանուն արվեստի ընկերոջը խնդրել էր կրակել իրեն։ Սա գուցե ամենակարճ՝ 8 վայրկյան, բայցև ամենատպավորիչ պերֆորմանսն է։ Արվեստագետը կանգնած է սպիտակ պատի մոտ ու սպասում է, թե ինչպես է ընկերը մոտ հինգ մետր հեռավորությունից կրակելու։ Spoiler alert` ընկերը վրիպում է ու փամփուշտը նախատեսվածից ավելի ցավոտ հետևանքներ է ունենում։ Ամեն դեպքում՝ այս դրվագը Քրիս Բերդենին դարձրեց ժամանակի ամենաքննարկվող փերֆորմանս արտիստներից մեկը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հրացանի թիրախում հայտնված մարմինը ևս ինչ-որ առումով զենք էր։ Արվեստագետի յուրօրինակ մի զենք, որն օգտագործվում էր պատերազմի, ամերիկյան զենքի մշակույթի, բռնության հանդեպ հասարակական հետաքրքրության դեմ։ Այսպիսով մարմինը դարձավ նյութ, գործիք և փորձադաշտ, որի միջոցով արվեստագետը փորձում էր ցույց տալ, թե որքան սովորական էր դարձել ուրիշի ցավին անտարբեր նայելը։ 1970-ականներին արվեստագետները սկսեցին կոտրել մարմնի ու արվեստի միջև կարծրացած սահմանները։ #PAN-ը պատմում է կես դար առաջ մշակութային աշխարհը ցնցած փերֆորմանսի, մերօրյա վերաիմաստավորումների և արվեստի միջոցով խոցելիությունն ու ազատությունը ճանաչելու փորձերի մասին՝