
🏛️ Ժամանակակից արվեստի միջազգային հարթակները սոսկ ցուցադրությունների վայրեր չեն։ Դրանք այն տարածքներն են, որտեղ արվեստագետների, համադրողների ու ինստիտուտների միջև նոր կապեր են ձևավորվում, շրջանառվում են գաղափարներ և, ի վերջո, որոշվում է նաև, թե որ քաղաքներն ու երկրներն են համաշխարհային մշակութային քարտեզի վրա իրենց տեղն ունենալու։ Հայաստանի համար նման հարթակների ձևավորումը հատկապես կարևոր է՝ տեղական ժամանակակից արվեստը միջազգային մասնագիտական միջավայրի հետ կապելու, արտերկրի արվեստագետներին ու համադրողներին Հայաստան բերելու և երկիրը ոչ միայն սեփական մշակութային ժառանգությամբ, այլև այսօր ստեղծվող արվեստի միջոցով ներկայացնելու համար։ Այս առումով վերջին տարիներին մեծ ներդրում ունի Gyumri Art Week-ը։ Փառատոնն իրեն դիրքավորում է որպես Հարավային Կովկասում ժամանակակից արվեստի միջազգային հարթակ՝ միաժամանակ նպատակ ունենալով ապակենտրոնացնել Հայաստանի մշակութային կյանքը և Գյումրին կապել միջազգային արվեստային միջավայրի հետ։ Եվ ահա՝ օգոստոսի 7-20-ը Հայաստանում անցկացվում է Gyumri Art Week-ի արդեն 5-րդ հոբելյանական թողարկումը։ Այս տարի այն Գյումրիում միավորել է արվեստագետների Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Այս տարի փառատոնը կրում է «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելու քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան տարբեր շերտերով փոխլրացնում են միմյանց: Ցուցահանդեսների, ինստալացիաների, ներկայացումների և հանրային ծրագրերի միջոցով փառատոնը հրավիրում է վերաիմաստավորելու քաղաքային հիշողությունը, փոխակերպումները և ապագայի նոր պատկերացումները, իսկ #PAN-ը չէր կարող բաց թողնել մշակութային այս կարևոր իրադարձությունն ու ներկայացնում է դրա ամենակարևոր և հետաքրքիր մանրամասները՝