AM

Սա քանդա՞կ է, թե՝ մետաղի կտոր. Դատարանը պետք է որոշեր՝ Բրանկուզիի ստեղծածն արվե՞ստ է

#215
19 Օգոստոս 2026

Սա քանդա՞կ է, թե՝ մետաղի կտոր. Դատարանը պետք է որոշեր՝ Բրանկուզիի ստեղծածն արվե՞ստ է

Տարածել

🪶 1926 թվականի հոկտեմբերին Փարիզից Նյու Յորք մի քանի հարյուր ուղևորից բացի Միացյալ Նահանգներ ժամանեց յուրօրինակ մի քանդակ: Դրա վրա չկային ոչ փետուրներ, ոչ թևեր, ոչ էլ, օրինակ՝ աչքեր։ Ընդհանրապես՝ գրեթե ոչինչ, ինչը կարելի էր կապել թռչունների մասին սովորական պատկերացման հետ։ Եվ, այնուամենայնիվ, քանդակը կոչվում էր «Թռչունը տարածության մեջ»։ Դրա հեղինակը՝ Կոնստանտին Բրանկուզին, իր աշխատանքներում մարդկանց, կենդանիների և առարկաների պատկերներն աստիճանաբար ազատում էր մանրամասներից ու դրանք հասցնում հնարավորինս պարզ, սեղմ ձևերի։ Բայց Նյու Յորքի մաքսային ծառայության աշխատակիցների համար այս ամբողջ գեղարվեստական համատեքստը չէր լուծում շատ գործնական մի խնդիր։ Ամերիկյան օրենքով բնօրինակ քանդակները կարող էին առանց մաքսատուրքի երկիր մտնել, մինչդեռ մետաղից պատրաստված արտադրական առարկաները ենթակա էին հարկման։ Եվ այսպես՝ մաքսային ծառայության աշխատակիցներն ուսումնասիրեցին Բրանկուզիի փայլուն բրոնզե օբյեկտն ու որոշեցին, որ այն քանդակ չի համարվում։ Համենայն դեպս՝ իրենց չափանիշներով։ Այն դասակարգեցին որպես մետաղական արտադրանք և մաքսատուրք գանձեցին։ Ու այսպես շատ սովորական բանավեճը վերածվեց շատ ավելի հետաքրքիր պատմության։ Դատարանը պետք է որոշեր՝ տվյալ օբյեկտը համարվո՞ւմ է արվեստի նմուշ, թե՝ ոչ։ Ու, փաստորեն, ամերիկյան դատարանը ստիպված էր պատասխանել մի հարցի, որը սովորաբար տրվում էր արվեստագետներին, արվեստաբաններին և փիլիսոփաներին՝ ի՞նչն է կամայական օբյեկտը դարձնում արվեստ։ #PAN-ը պատմում է դատական գործընթացի, արվեստագետ վկաների ու նախադեպային որոշման մասին՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎬 Կինոյից…

  • ️▪️ «Հարրի Փոթերի» երկրպագուների բողոքի արդյունքում փոխվել է Մեծ Բրիտանիան և Իռլանդիան կապող ստորջրյա մալուխի երթուղին. Նրանք անհանգստացած էին, որ մալուխն անցնում է Դոբիի «գերեզմանի» մոտով՝ https://o.pn.am/0bxK6C
  • ️▪️ Որոշ ռեժիսորներ ու նոր ստուդիաներ սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականությունը. Նրանք վստահ են, որ այս վիճահարույց տեխնոլոգիան թույլ կտա շրջանցել հսկա կինոստուդիաներին և դիմել ավելի համարձակ ստեղծագործական ռիսկերի՝ https://o.pn.am/whgBf9
  • 🇦🇲 Օգոստոսի 21-ից 28-ը Սպիտակում և Երևանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը. Հայ հանդիսատեսին սպասում են բացառիկ համերգներ, ֆիլմերի դիտումներ, վարպետության դասեր և թատերական ներկայացումներ՝ https://o.pn.am/LYaTzk

📷 Լուսանկարչությունից…

  • ️▪️ Ամերիկացի լուսանկարիչն արդեն 16 տարի լուսանկարում է Բալթիմորի և հարակից տարածքների լքված տներն ու ամենատարբեր վտանգներ հաղթահարելով փաստագրում քաղաքային լքված դիմագիծը՝ https://o.pn.am/HFwLu9
  • ️▪️ Իրանցի լուսանկարչուհին ուսումնասիրում է, թե իր հայրենիքի պատմության ընթացքում ինչպես են կանայք պարն օգտագործել որպես դիմադրության միջոց. Լուսանկարների այս շարքում շարժումը վերածվել է ազատության ու բողոքի ինքնատիպ լեզվի՝ https://o.pn.am/YbLLNN
  • 🇦🇲 «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 25-ին կարող եք մասնակցել հանրահայտ վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ հանդիպմանը. Թեման՝ «Փարաջանովի հանճարեղության արմատները»՝ https://o.pn.am/BMiHco

🎻 Դասական երաժշտությունից…

  • ️▪️ Մեծ Բրիտանիայում նոր հետազոտությունը պարզել է, որ չափահասների մեկ երրորդն ափսոսում է վաղ տարիքում երաժշտական կրթությունը թողնելու համար. Ու, ի դեպ, այդ ափսոսանքը փաստահեն հիմնավորում ունի՝ https://o.pn.am/pqGoMb
  • ️▪️ Դիրիժոր Ալեքսանդր Շելլին առանձնացրել է դասական երաժշտության յոթ բացառիկ ստեղծագործություն, որոնք հիմնովին փոխել են մարդկության մասին մեր պատկերացումներն ու ընկալումները. Յուրաքանչյուր գործ ներկայացնում է շրջադարձային մի փուլ՝ https://o.pn.am/VsWNMz
  • 🇦🇲 Սեպտեմբերի 12-ին Կամերային երաժշտության տանը կարող եք ունկնդրել «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի երաժշտությունը. Մշակութային ժամանց՝ ամբողջ ընտանիքի համար՝ https://o.pn.am/jx2wnt

🏛️ Կերպարվեստից…

  • ️▪️ Իտալիայի իրավապահ մարմինները գտել և վերադարձրել են Սեզանի, Մատիսի և Ռենուարի կտավները, որոնք մարտ ամսին ընդամենը երեք րոպեում գողացել էին Պարմայի մոտ գտնվող թանգարանից. Կտավները հայտնաբերվել են մի համեստ բնակարանում՝ https://o.pn.am/rLkcX1
  • ️▪️ Պոմպեյում հնագույն հունական բրոնզե արձան է վերականգնվել, որը երկար ժամանակ կորած էր համարվում. Քանդակը կրկին տեղադրվել է պատմական տարածքում՝ այցելուներին հնարավորություն տալով տեսնել անտիկ արվեստի այս բացառիկ նմուշը՝ https://o.pn.am/qgwwBd
  • 🇦🇲 «Քաղաք և ժամանակ» թեմայով 5-րդ Gyumri Art Week-ը՝ ժամանակակից արվեստի ամենամյա փառատոնը, օգոստոսի 20-ին Գյումրու կենտրոնական զբոսայգում կներկայացնի փակման հանդիսավոր արարողությունը՝ https://o.pn.am/YZCAft

📚 Գրականությունից…

  • ️▪️ Վենետիկի բիենալեի նախկին համադրողները նոր գրքում պատմում են աշխարհի ամենահեղինակավոր արվեստի ստուգատեսներից մեկը կազմակերպելու անհայտ, բարդ ու հաճախ անկանխատեսելի կողմերի մասին՝ https://o.pn.am/tH58hQ
  • ️▪️ Մետրոպոլիտեն թանգարանը երկար դադարից հետո կրկին ցուցադրության է հանել «Ոդիսականի» պահպանված ամենահին պատառիկը. Դե, բոլորս էլ գիտենք, թե ինչ հանգամանքով է պայմանավորված այս բացառիկ ցուցանմուշի վերադարձը՝ https://o.pn.am/W0Zqx6
  • 🇦🇲 Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը շարունակում է «Միայն սիրո լարը մնաց…» նախագիծը. Վարպետի գեղեցիկ այգում կարող եք ներկա գտնվել այս թատերականացված ընթերցումներին և բացահայտել Իսահակյանի ու Շուշանիկ Մատակյանի պատմությունը` https://o.pn.am/wT7zGZ
Տարածել