AM

Կետերի աշխարհը, հայելիներն ու տեսիլքները. Յայոի Կուսամայի կյանքը՝ հոգեբուժարանում ու իր տիեզերքում

#216
2 Սեպտեմբեր 2026

Կետերի աշխարհը, հայելիներն ու տեսիլքները. Յայոի Կուսամայի կյանքը՝ հոգեբուժարանում ու իր տիեզերքում

Տարածել

🫟 Եթե Յայոի Կուսամայի արվեստից ընդամենը մեկ տարր ընտրելու լինենք, ամենայն հավանականությամբ, դա կետը կլինի։ Մեծ ու փոքր, կարմիր, դեղին, սև, սպիտակ, կտավի կամ էլ հագուստի վրա, դդումների, կահույքի, պատերի, նաև մարդկանց մարմինների։ Տասնամյակների ընթացքում Կուսաման այնքան հետևողականորեն բազմապատկեց այդ կետերը, որ դրանք վաղուց արդեն դադարել են սոսկ գեղարվեստական հնարք լինելուց։ Այդ ճանաչելի ու այսօր նաև շատ «ինստագրամյան» վիզուալ աշխարհի հիմքում ոչ այնքան գունավոր պատմություն էր։ Ճապոնացի նկարչուհին դեռ մանկուց տեսողական հալյուցինացիաներ և կպչուն մտքեր է ունեցել։ Նրա աչքերում շրջապատող աշխարհը երբեմն պատվում էր կրկնվող նախշերով, որոնք առարկաներից տարածվում էին պատերին, պատերից՝ ամբողջ տարածությանը, ապա կարծես հասնում իրեն։ Յայոի Կուսաման իր տեսիլքների աշխարհից չէր կարող փախչել։ Փոխարենը նա ստիպեց աշխարհին տեսնել այն։ Նրա արվեստը կարելի է ուսումնասիրել հենց այս դիտանկյունից։ Եթե կետը շարունակ կրկնես, տարածես կտավից դուրս՝ պատին, հատակին ու մարմնին, ինչ-որ պահից սահմանները կձուլվեն։ Նույնը տեղի է ունենում հայելային սենյակներում։ Մարդն իրեն է տեսնում, բայց միաժամանակ տեսնում է իր արտացոլման անվերջ կրկնությունները և աստիճանաբար դադարում է իրեն ընկալել որպես այդ տարածությունից առանձնացված միավոր։ Կուսամայի համար սա սեփական հոգեկան վիճակի հետ ապրելու միջոց էր։ Նա բացահայտ ասում էր, որ նկարելն օգնում է իրեն հաղթահարել տագնապը։ Իսկ տարիներ անց այդ անձնական պայքարը ձևակերպվելու էր շատ ավելի հավակնոտ պնդմամբ՝ իր արվեստն ամբողջ մարդկության ապաքինման համար է։ Ժամանակակից ամենատպավորիչ արվեստագետներից մեկի՝ Յայոի Կուսամայի հիշատակին #PAN-ը պատմում է անվերջանալի կետերի, հայելային սենյակների, հոգեբուժարանի տարիների ու նրա ստեղծած տիեզերքի մասին՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻 Դասական երաժշտությունից…

  • ️▪️ Երաժշտագետներն արդեն լսում ու գնահատում են Էնթոնի Հոփքինսի կոմպոզիտորական դեբյուտը. Նրա Life Is a Dream ալբոմում հնչում են զգացմունքային մեղեդիներ՝ հաճախ կինեմատոգրաֆիկ շնչով. Ալբոմում տեղ են գտել նաև ուելսյան մեղեդիների մշակված տարբերակներ՝ https://o.pn.am/yMMbsw
  • ️▪️ Ինչպիսի՞ մեղեդիներ են օրորոցայինները. Երաժշտագետ և նորաթուխ մայր Մադելին Քասթրին ուսումնասիրում է, թե ինչու են հենց այս երգերն այդքան արդյունավետ հանգստացնում երեխաներին և նպաստում քնին` https://o.pn.am/iAA8aq
  • 🇦🇲 Երևանյան դասական քրոնիկոնից. Սեպտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անգլիական երաժշտության երեկո է լինելու՝ https://o.pn.am/S0nMqg

🎬 Կինոյից…

  • ️▪️ Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ կանայք» վեպի 1994 թվականի էկրանավորումը շատերի համար այն ֆիլմերից է, որոնց կարելի է վերադառնալ, երբ պարզապես ուզում ես բազմաշերտ էմոցիաներ ապրել ու նույնիսկ մի լավ լաց լինել՝ https://o.pn.am/sd9kt5
  • ️▪️ «Ընկերներ» սերիալի հաջողությունը դեռ փորձում են կրկնել՝ այս անգամ արդեն Z սերնդի 20-ամյա ընկերների մասին պատմող նոր սիթքոմներով. Բայց ինչո՞ւ է այսօր գրեթե անհնար ստեղծել մի շոու, որը կունենա նույն ազդեցությունը՝ https://o.pn.am/UKKWFb
  • 🇦🇲 Սեպտեմբերի 12-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրօրինակ համերգ, որի ընթացքում կհնչի «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի երաժշտությունը՝ https://o.pn.am/jx2wnt

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

  • ️▪️ Բիթլոմանիան երաժշտական խելահեղություն չէր, այն ցույց տվեց, թե ինչպես կարող են երկրպագուները, մեդիան ու հանրային հույզերը միասին ձևավորել զանգվածային մշակույթը. Կարդացեք, թե ինչ կարող է Բիթլոմանիան սովորեցնել այսօրվա փոփ մշակույթի մասին` https://o.pn.am/whqZWA
  • ️▪️ Ֆրեդի Մերկուրիի բեմական կերպարները կրկին ուշադրության կենտրոնում են․ Լոնդոնի V&A թանգարանում ցուցադրվելու է Queen-ի ֆրոնտմենի ութ հայտնի կոստյում՝ https://o.pn.am/nVdLu7
  • 🇦🇲 Սեպտեմբերի 18-ին Տիկնիկային թատրոնում կկայանա The Beautified Project-ի բացառիկ համերգը. Խումբը կկատարի իր 4 ձայնասկավառակի լավագույն երգերը և կներկայացնի 4 նոր ստեղծագործություն սպասվող ալբոմից՝ https://o.pn.am/zwDm31

📚 Գրականությունից…

  • ️▪️ Յայոի Կուսաման չէր սահմանափակվում վիզուալ արվեստով. Ահա ճապոնացի արվեստագետի մասին վեց կարևոր գիրք, որոնք պատմում են նրա գրական ժառանգության, պատկերազարդումների, ֆիլմերում և նորաձևության մեջ ազդեցության մասին՝ https://o.pn.am/Vvmfq4
  • ️▪️ Դոլլի Փարթոնի հայրը կարդալ չգիտեր, և հենց այդ փորձառությունն էլ երգչուհուն ոգեշնչել է իր կրթական նախաձեռնությունների շրջանակում միլիոնավոր երեխաների գրքեր ուղարկել և խթանել վաղ տարիքից ընթերցանությունը` https://o.pn.am/XiL7HS
  • 🇦🇲 Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի գլխավոր թեման լեզուն է՝ որպես մարդկային քաղաքակրթության հիշողություն և մշակութային շարունակականությունը փոխանցող. Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-ից 6-ը` https://o.pn.am/8rX7ub

🏛️ Կերպարվեստից…

  • ️▪️ Ինչպե՞ս կարող է ժամանակակից արվեստը «երկխոսել» հնագույն արտեֆակտների հետ նույն թանգարանային միջավայրում. Աթենքում ժամանակակից արվեստագետի խորհրդավոր կտավները ցուցադրվում են հնագիտական նմուշների կողքին՝ https://o.pn.am/Eu9Cx3
  • ️▪️ Սալվադոր Դալին ևս սիրում էր երկխոսել ու կարևորում էր արվեստի պատմությունը. Ֆլորիդայում Դալիի թանգարանի նոր ցուցադրությունը բացահայտում է, թե ինչ կապ ունեն նկարչի գործերը Դա Վինչիի և այլ մեծ վարպետների արվեստի հետ` https://o.pn.am/drwa7K
  • 🇦🇲 Հայաստանում կանցկացվի «Հայաստանի գույները» միջազգային չորրորդ փառատոնը. Նախաձեռնությունը միավորում է ջրաներկով աշխատող արվեստագետներին և այս տեխնիկայի սիրահարներին՝ https://o.pn.am/1RYYfH
Տարածել