
📸 Սալվադոր Դալին ծնկները ծալած ու վրձինը ձեռքին ցատկել է․ ձախ կողմում օդում կախված աթոռ է, հետևում՝ մոլբերտ, փոքր աթոռակ ու կտավ։ Կադրի մի կողմից ջուր է թափվում, իսկ երեք կատու տեսախցիկի առջև թռչում են։ Սա 40 աստիճան ջերմության դեպքում որևէ մեկի ցնորքը չէ, ոչ էլ ֆիլմից դրվագ է։ Ֆիլիպ Հալսմանի 1948 թվականի Dalí Atomicus լուսանկարն է, որտեղ գրեթե ամեն բան օդում է։ Առաջին հայացքից թվում է, թե Դալիի սյուրռեալիստական նկարներից մեկն ինչ-որ կերպ իրականություն է դարձել։ Բայց սա Հալսմանի աշխատանքն է, իսկ Դալին պարզապես բնորդ է։ Այս լուսանկարում գրեթե ոչինչ թվային կամ այլ «կախարդական» հնարքի արդյունք չէ։ 1948 թվականին, բնականաբար, Photoshop չկար, չկային նաև թվային տեսախցիկներ կամ սմարթֆոններ, որոնցով հնարավոր կլիներ ամեն կադրից անմիջապես հետո տեսնել արդյունքը։ Հալսմանը լուսանկարում էր, հետո մշակում ժապավենը և միայն դրանից հետո կարողանում հասկանալ՝ կադրը ստացվե՞լ է, թե պետք է ամեն ինչ նորից սկսել։ Իր իսկ խոսքով՝ հաջող լուսանկարը ստացվել է միայն 28-րդ փորձից հետո։ Բայց Dalí Atomicus-ի պատմությունն ամենևին էլ զվարճալի նկարահանման մասին չէ։ Այն նաև լավ օրինակ է, թե որքան հեռու կարող է գնալ դիմանկարային լուսանկարչությունը։ #PAN-ը պատմում է իր բնույթով «դալիական» լուսանկարի ստեղծման պատմությունն ու բացատրում, թե ինչ էր իրենից ներկայացնում Հալսմանի «ցատկաբանությունը»՝