
👨🏻🎤 Ինչո՞ւ է չորս տղամարդուց կազմված խումբը կոչվում Queen։ Այս հարցը, հավանաբար, գոնե մեկ անգամ տվել են այն մարզասերները, որոնք արդեն մոտ կես դար մարզադաշտերում ոտքերով դոփում ու ծափահարում են We Will Rock You-ի լեգենդար ռիթմի տակ։ Զանզիբարում ծնված ամաչկոտ Ֆարրուխ Բուլսարան դարձավ մաչո, սեքս-խորհրդանիշ, էքսցենտրիկ շոումեն ու մարզադաշտերի տիրակալ Ֆրեդի Մերկուրի։ Նրա համար «չափից շատը» սովորական բան էր, իսկ բեմից դուրս ապրում էր նույնքան աղմկոտ ու հակասական կյանքով, որքան բեմում։ Queen-ի պատմությունը ևս այդ հակադրությունների մասին է՝ երաժշտական փորձարարություն ու համաշխարհային հիթեր, սկանդալներ և խելահեղ երեկույթներ, ու, վերջապես, երգեր, որոնք տասնամյակներ անց էլ շարունակում են հնչել մարզադաշտերում։ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան 80-ամյակի առթիվ #PAN-ը պատմում է խմբի անվան ու կազմի մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչով է բացատրվում Queen-ի ֆենոմենալ հաջողությունը, ինչու է Ֆրեդին երաժշտության պատմության մեջ ընդմիշտ մնալու որպես լեգենդ և, վերջապես, ինչու էր Մերկուրին ինքն իրեն անվանում «երաժշտական պոռնիկ»՝