AM

Ջնջել՝ ստեղծելու համար. Դե Կունինգի ջնջված նկարն ու Ռաուշենբերգի արվեստը՝ «մաքուր էջից»

#219
23 Սեպտեմբեր 2026

Ջնջել՝ ստեղծելու համար. Դե Կունինգի ջնջված նկարն ու Ռաուշենբերգի արվեստը՝ «մաքուր էջից»

Տարածել

🎨 1953 թվականին երիտասարդ ամերիկացի նկարիչ Ռոբերտ Ռաուշենբերգը Վիլլեմ դե Կունինգին դիմեց բավականին տարօրինակ խնդրանքով։ Դե Կունինգն այդ ժամանակ ամերիկյան արվեստի ամենաազդեցիկ անուններից էր, աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլխավոր դեմքերից մեկը և Ռաուշենբերգի համար մեծ հեղինակություն։ Ռաուշենբերգը նրանից խորհուրդ կամ էլ համագործակցություն չէր ակնկալում։ Փոխարենը նա խնդրեց մի նկար, որը կարող էր ամբողջությամբ ջնջել։ Նկարչի նպատակը պարզ էր միայն առաջին հայացքից՝ նա ուզում էր հասկանալ՝ հնարավո՞ր է արվեստի գործ ստեղծել ոչ թե ինչ-որ բան ավելացնելով, այլ հակառակը՝ արդեն գոյություն ունեցողը վերացնելով։ Այս պատմության վերջնարդյունքում մնաց գրեթե դատարկ մի թուղթ՝ թույլ, հազիվ նկատելի հետքերով, ոսկեզօծ շրջանակով և «Դե Կունինգի ջնջված նկարը» մակագրությամբ։ Եթե նախապես չիմանանք, թե իրականում ինչ է կատարվել այդ թղթի կտորի հետ, այն, ամենայն հավանականությամբ, ոչ մի տպավորություն չի թողնի։ Ու ահա այս պատմության առանցքային հարցադրումը՝ ի՞նչն է իրականում համարվում արվեստի գործ։ Թղթի վրա մնացած հետքերը կամ էլ ջնջելու գործողությունը կարո՞ղ ենք արվեստ համարել։ «Դե Կունինգի ջնջված նկարը» վաղ շրջանի կոնցեպտուալ աշխատանքը մի կարևոր նրբություն ունի՝ այն, ինչ գիտենք աշխատանքի մասին, շատ ավելին է, քան մեր աչքին տեսանելի մակերեսը։ #PAN-ը պատմում է ջնջված նկարի ու արդյունքում ստեղծված նոր արվեստի գործի մասին՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻 Դասական երաժշտությունից…

  • ▪️ Չեզոք լինելու ու «քաղաքականությամբ չզբաղվելու» Էդ Շիրանի փորձերը ճիշտ հակառակ պատկերն են ստեղծել. Առանց բացման ելույթների ու առանց բենդի մնացած երգիչը համերգի ընթացքում անդրադարձել է իր անվան շուրջ սկանդալին՝ https://o.pn.am/Lsb2Tr
  • ▪️ Որքա՞ն արժե սիրելի արտիստին մոտ լինելը, և ինչպե՞ս են երկրպագուները վերափոխում համերգային ինդուստրիան. Նրանցից ոմանք խոստովանում են, որ համերգների ժամանակ հազարավոր դոլարներ են ծախսում՝ https://o.pn.am/jDqYSj
  • 🇦🇲 Սեպտեմբերի 27-ին Երևանում ելույթ կունենա Վահագն Հայրապետյանի տրիոն. Ջազային հնչյունները վայելելու և երաժշտական գունեղ երեկոյի մասնակից դառնալու հնարավորություն ունեն բոլորը՝ https://o.pn.am/8YSdbU

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

  • ▪️ Ամերիկացի դեռահասին հաջողվե՞լ է բացահայտել Մոցարտի հանճարի գաղտնիքն ու անել այն, ինչ չէր հաջողվում երաժշտագետների սերունդներին. Ծանոթացեք երաժշտական օրինաչափության մասին պատանու հայտնագործություններին՝ https://o.pn.am/SnajX1
  • ▪️ Եթե կարծում եք, թե դասական երաժշտությունը ձեզ համար չէ, ապա այս ստեղծագործությունները կարող են փոխել ձեր պատկերացումները. Ընտրված գործերն ունկնդրին կգրավեն իրենց դրամատիզմով ու տպավորիչ մեղեդիներով` https://o.pn.am/hjmhD5
  • 🇦🇲 Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր» խորագրով համերգը՝ https://o.pn.am/zPmBUm

📷 Լուսանկարչությունից…

  • ▪️ Հայտնի են թռչուններին պատկերող «Տարվա լավագույն լուսանկարիչները». Մրցույթում գլխավոր մրցանակին արժանացել է օվկիանոսի մակերևույթը ճեղքող հյուսիսային խոլահավի լուսանկարը՝ https://o.pn.am/vPsOJX
  • ▪️ Լուսանկարիչը ֆիքսել է 1980 և 1990-ականների մարդկանց՝ նախքան հասարակության անդառնալի փոփոխությունը. Ուշագրավ կադրերն արտացոլում են անցումային փուլում գտնվող հասարակության ապրումները՝ https://o.pn.am/wbUrHk
  • 🇦🇲 Հայաստանի ազգային պատկերասրահում այս օրերին ընթանում է «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը, որը ներկայացնում է արվեստագետի կերպարի փոփոխվող հետագիծը լուսանկարչական դիմանկարի միջոցով 19-րդ դարի վերջից մինչև մեր օրեր` https://o.pn.am/FEOmMH

🎬 Կինոյից…

  • ▪️ Dunesday-ը կկրկնի՞ «Բարբենհայմերի» ֆենոմենը. 2023 թվականի հսկայական հաջողությունից հետո Հոլիվուդում սկսել են կիրառել նույն օրը թողարկվող ֆիլմերի համատեղ մարքեթինգի ռազմավարությունը՝ https://o.pn.am/agS0CR
  • ▪️ Վենետիկի 2026 թվականի կինոփառատոնի որոշ ֆիլմեր արդեն իսկ համարվում են «Օսկարի» լուրջ հավակնորդներ. Իլոն Մասկի մասին վավերագրությունից մինչև Մերիլին Մոնրոյի 100-ամյակին նվիրված կարճամետրաժ կինոնկար՝ ահա վեց լավագույնները՝ https://o.pn.am/wzuTta
  • ▪️ Վենետիկի կինոփառատոնում իր ելույթից հետո իրանցի դերասանուհի Լալե Մարզբանը հայտնվել է լուրջ սպառնալիքների թիրախում. «Փլուզվող տունը» ֆիլմում դերի համար նա արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին և այն նվիրել է Իրանի կանանց՝ https://o.pn.am/nfDFjs

🏛️ Կերպարվեստից…

  • ▪️ Մարինա Աբրամովիչը տասնամյակների պատմություն ունեցող պերֆորմանս արվեստը տեղափոխում է թվային տիրույթ. Taex-ի և արտիստի համատեղ նոր աշխատանքը վերաիմաստավորում է Աբրամովիչի ստեղծագոծական հիմնարար դրույթները՝ https://o.pn.am/LSR5Lg
  • ▪️ Մադրիդի՝ բարդ անվանումով Տիսեն-Բորնեմեսի ազգային թանգարանը երկար ժամանակ գտնվում էր հայտնի Պրադոյի ստվերում, բայց սա արդեն անցյալում է. Այժմ թանգարանը լրջորեն թարմացնում է իր հավաքածուն ու ցուցադրությունները՝ https://o.pn.am/HFTTjf
  • 🇦🇲 Հայաստանի ազգային պատկերասրահում շտապեք դիտել «Հովհաննես Շարամբեյան-100. Հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսը. Այն կգործի ևս մի քանի օր՝ https://o.pn.am/bjk2I3
Տարածել