AM

Էդուարդ Մանեից մինչև Շանել ու Դիոր. Փոքրիկ սև զգեստի մշակութային ֆենոմենը

#220
30 Սեպտեմբեր 2026

Էդուարդ Մանեից մինչև Շանել ու Դիոր. Փոքրիկ սև զգեստի մշակութային ֆենոմենը

Տարածել

👗 Յուրաքանչյուր իրեն հարգող կին ու աղջիկ իր զգեստապահարանում փոքրիկ սև զգեստ ունի։ Ու սա վաղուց արդեն նորաձևության տարր լինելուց զատ նաև մշակութային ֆենոմեն է։ Փոքրիկ սև զգեստը նախ հայտնվեց կտավներում, հետո ֆիլմերում, լուսանկարներում ու ամսագրերի էջերին։ Սկզբում այն միայն սգի, զսպվածության կամ էլ բարձր սոցիալական դիրքի մասին էր վկայում, իսկ հետո դարձավ ժամանակակից կնոջ ամենագործնական ընտրությունը։ Օդրի Հեփբըրնի Givenchy զգեստը, Ռիտա Հեյուորթի «Գիլդան», Մանեի ու Սարջենթի սևազգեստ կանայք իրարից շատ տարբեր աշխարհներ են ներկայացնում, բայց բոլորն էլ պատմում էին իրենց ժամանակներում ճաշակի, կարգավիճակի, կանացիության, ազատության կամ պարզապես նորաձև լինելու մասին։ Փոքրիկ սև զգեստը զարմանալիորեն կապված է ժամանակաշրջանների ու դրանց թելադրած կանոնների հետ։ Շանելի 1926 թվականի մոդելն առաջարկում էր տարբեր իրավիճակներին հարմարվող ցերեկային հագուստ, Dior-ի կոկտեյլային զգեստները վերաբերում էին 1950-ականների հագուկապի կանոններին, իսկ Givenchy-ի երեկոյան զգեստն օգնեց ձևավորել կինոյի հերոսուհու ամենատպավորիչ ու հիշվող կերպարը։ Սև գույնը թույլ էր տալիս այս բոլոր լուծումներն ընկալել որպես մեկ ընդհանուր ավանդույթի մաս, մինչդեռ դրանց ձևերն ու կիրառությունը շարունակաբար փոխվում էին։ Այսպիսով, փոքրիկ սև զգեստի պատմությունը նաև կտավների, ամսագրերի, խանութների, լուսանկարների ու ֆիլմերի պատմությունն է՝ այն վայրերի ու միջավայրերի, որտեղ մարդիկ տեսել են այդ զգեստն ու ուսումնասիրել, թե այն ինչ կարող է նշանակել։ #PAN-ը ներկայացնում է հենց այդ՝ փոքրիկ ու սև պատմությունը՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻 Դասական երաժշտությունից…

  • ▪️ Բրիտանացի թավջութակահար Ջուլիան Ուեբերն առանձնացրել է Էդվարդ Էլգերի 7 ամենատպավորիչ ստեղծագործությունները. Ինքնուս կոմպոզիտորի գործերը ներառված են բրիտանական և միջազգային դասական երգացանկերում՝ https://o.pn.am/mkPQRy
  • ▪️ Գիտնականների նոր հետազոտությունն անսպասելի բացահայտում է արել. Պարզվում է` Մադագասկարի լեմուրներն ու օպերային երգիչները բարձր նոտաներ վերցնելու համար նույն հնարքն ու ձայնային տեխնիկան են կիրառում՝ https://o.pn.am/HUTC7L
  • 🇦🇲 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա երգեհոնահար Միլկիցա Ռադովանովիչի մենահամերգը՝ https://o.pn.am/1MhfhK

📷 Լուսանկարչությունից…

  • ▪️ Բրազիլացի լուսանկարիչ Կիկո Ֆեյրբերնն ավելի քան մեկ տարի պլանավորում էր արևի ամբողջական խավարումը ֆիքսելու իր ուղևորությունը, բայց իրական ստեղծագործական որոնումները սկսվեցին միայն Իսպանիա ժամանելուց հետո՝ https://o.pn.am/mLXNmg
  • ▪️ Ավտոտնակում հայտնաբերված հին ալբոմը, ամենայն հավանականությամբ, պատկերում է Բոնիի և Քլայդի մինչև օրս անհայտ լուսանկարները. Այս պատահական բացահայտումը զույգի մասին նոր մանրամասներ է պարունակում՝ https://o.pn.am/7WhOsw
  • 🇦🇲 Արվեստագետը որպես պատկեր ֆոտո-ցուցադրությունը երկարաձգվել է ևս մի քանի օրով. Այն ներառում է ավելի քան 50 արվեստագետի, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Սերգեյ Փարաջանովի և այլոց դիմանկարներ` https://o.pn.am/q9x2AY

🎬 Կինոյից…

  • ▪️ Հունական էպոսներից մինչև արյունոտ մոլուցքներ. Ինչպիսի՞ն է «Օսկարի» այս տարվա մրցապայքարը. Թեև Նոլանի «Ոդիսականը» գլխավոր հավակնորդներից է, ասպարեզում արդեն իսկ ի հայտ են գալիս նոր ու բավականին տպավորիչ մրցակիցներ՝ https://o.pn.am/QI6irh
  • ▪️ Ջեյն Օսթինի վեպի նոր էկրանավորումը կրկին փորձում է կինոյի լեզվով ներկայացնել գրողի պատմությունները, բայց մասնագետները նկատում են, որ այս ֆիլմերը հաճախ նույն վրիպումներն են կրկնում՝ սկսած դերասանների «մարզված մարմիններից» մինչև այլ անճշտություններ` https://o.pn.am/WdFb32
  • 🇦🇲 Նոյեմբերին Երևանում բացառիկ կինոիրադարձություն է սպասվում. Շտապեք ձեռք բերել տոմսերը և հանդիպել համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսոր Ջեյմս Քեմերոնի հետ Երևանում` https://o.pn.am/Xve74W

📚 Գրականությունից…

  • ▪️ «Գերմանական շեշտադրմամբ», նրբագեղ, բայց ոչ սպառիչ. Այսպես է մշակութաբան Մարտին Միտելմայերը ներկայացնում 20-րդ դարի առաջին կեսի արմատական մոդեռնիստական շարժումը՝ դադաիզմը՝ https://o.pn.am/TAgv5u
  • ▪️ Ժամանակին հեռուստատեսությունը լուրջ գրականության թշնամի համարող ամերիկացի գրող Ջոնաթան Ֆրանզենի «Ուղղումներ» բեսթսելլերը վերջապես էկրանավորվում է, ընդ որում գլխավոր դերում Մերիլ Սթրիփն է. Ահա այդ թեմայով հեղինակի նոր հարցազրույցը՝ https://o.pn.am/llA6DB
  • 🇦🇲 Հոկտեմբերի 10-ի Francofest-ին հաշված օրեր են մնացել. Գլխավոր անակնկալը՝ միանգամից երեք միջազգային գրող ժամանելու է Հայաստան՝ Շարիֆ Մաժդալանի, Ֆիլիպ Մարչևսկի, Օլիվիե Բուրդո` https://o.pn.am/S6gSZl

🏛️ Կերպարվեստից…

  • ▪️ 2028 թվականին Մադրիդի Պրադո թանգարանում ցուցադրության կհանվի մի կտավ, որը, ինչպես ենթադրվում է, Ֆրանցիսկո Գոյայի նորահայտ ստեղծագործությունն է. Ծանոթացեք իսպանացի մեծանուն նկարչին վերագրվող այս աշխատանքին՝ https://o.pn.am/4Nn47z
  • ▪️ Ուզբեկստանում վերջապես բացվել է ժամանակակից արվեստի առաջին հաստատությունը, որն արդեն իսկ բնորոշվում է որպես երկրի պատմության համար իսկական մշակութային վերածնունդ՝ https://o.pn.am/pLZBoP
  • 🇦🇲 Գրականության և արվեստի թանգարանը ներկայացնում է հայ-հունական ծագում ունեցող նկարիչ-պերֆորմեր Յանիս Կիրյակիդիի անհատական ցուցահանդեսը՝ «Անդորր» խորագրով. Ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 2-ը` https://o.pn.am/tzjrSV
Տարածել