
🙇🏻 Աղջիկներ, մինչ հերթական վիրավորված ինցելը փորձում է մեղադրել ձեզ դեյթի ընցացքում իր հաշվին 3000 դրամանոց «Կեսար» աղցան ուտելու մեջ, իսկ հարևան 35-ամյա բառադի Վալոդը, որի անբողջ ակտիվությունը սահմանափակվում է «զալի դիվան-գառաժ-բեսեդկա սուրբ երրորդության» ճանապարհն անցնելով, պարբերաբար բողոքում է, որ «մի կարգին աղջիկ չկա՝ պսակվեմ», Չինաստանում տղամարդիկ պատրաստ են ոչ միայն պսակվել ամեն պատահած կնոջ հետ, այլ նույնիսկ վճարել դրա համար։ Այսքանով զվարճալի մասն ավարտվում է, և անցնենք սարսափելի իրականությանը։ Տղամարդիկ կրկին հայտնվել են իրենց իսկ ստեղծած ծուղակում, բայց դրա համար կրկին վճարում են կանայք. Կարճ՝ Չինաստանում ստեղծված իրավիճակի մասին։ Նախորդ դարի «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության հետևանքով այսօր Չինաստանում մոտ 35 մլն միջին տարիքի տղամարդու կին չի հասնում, ու այդ հարցը նրանք որոշել են լուծել՝ համոզելով, փախցնելով, գնելով ու բռնի ուժով իրենց մոտ տեղափոխելով հարևան երկրների կանանց։ #PAN-ի այս կարդալիքով կիմանաք այս սարսափելի հանցավոր համակարգի բոլոր մանրամասները՝
📷 The Weeknd-ի համերգների տոմսերը սպառվում են ընդամենը մի քանի օրում, առաջին մի քանի ժամում միանգամից սպառվում են նորմալ գնով տոմսերը, իսկ հետո՝ անգամ երիկամի գնով վերավաճառողների կողմից վաճառվողները։ Եվ պատկերացրեք երկրպագուների ուրախությունը, երբ երկու տարի առաջ կանադացի երգիչը որոշեց, որ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք իր համերգը պետք է նաև իրական ժամանակում ցուցադրվի YouTube-ում։ Դա հատկապես կարևոր էր, քանի որ համերգը ոչ թե շրջագայության ընթացքում տրվող հերթական ելույթն էր, այլ հատուկ չկրկնվող շոու, որը նախատեսված էր միայն այդ մեկ օրը։ Թանկ ու տպավորիչ շոուն համալրվեց նաև մի քանի նոր երգի կատարմամբ՝ The Weeknd-ի նոր՝ Hurry Up Tomorrow ալբոմից։ Այսօր դա երգչի ամենատպավորիչ ու հայտնի համերգներից է, որը մենք բոլորս (փառք ամենակարող աստվածներին) կարող ենք վայելել մեկ հպումով՝