
🤘 Sex, Drugs & Rock n Roll-ի ավելի հայեցի տարբերակն ենք ստացել՝ մեր իսկական հայկական «Սեր, կրակ և ռաքնռոլ»-ը. հենց սա է առաջարկում հոգով երիտասարդներին հայ ամենաերկարակյաց ռոք խմբերից մեկը՝ FairWind-ը, որն արդեն 20 տարեկան է դառնում։ Դպրոցական ընկերությունից սկսված այս պատմությունն արդեն շատ վաղուց դուրս է եկել նեղ շրջանակից ու վերածվել տասնամյակների հաջողված ստեղծագործական փորձառության, բազում նվաճված բեմերի, տասնյակ երգերի ու մի քանի շատ ստացված ալբոմի։ Հենց այս ամենի մասին է պատմում #PAN-ի կարդալիքում խմբի հիմնադիր ու ֆրոնտմեն Վարդգես Հովեյանը։ Ստեղծագործական բեղուն շրջանում գտնվող խումբը ոչ միայն վերջերս թողարկել է իր «Սեր, կրակ ու ռաքնռոլ» ալբոմը, այլև հենց այս օրերին է լույս տեսել «Համահայերեն» EP-ն, որը բացառիկ է արևմտահայերեն ու արևելահայերեն երգերի միաձուլմամբ՝
📷 Քանի որ սա էլ #իվենթաPAN-ի այս ամռան վերջին թողարկումն է, մենք ոչ միայն հոգ ենք տարել նրա մասին, որ դուք մինչև ամսվա վերջ իմանաք՝ ուր գնալ և ինչ անել, այլև որոշել ենք, որ ամառը պետք է ռոքնռոլային տրամադրությամբ ավարտել, ու ոչ թե պարզապես ռոքնռոլային, այլ հայեցի, ուստի այս անգամ ձեզ առաջարկում ենք լսել ոչ թե ինչ-որ օտարածին քենդրիկլամարներ ու բեյոնսեներ, այլ մեր տեղական FairWind-ի վերջին ալբոմը, որտեղ կգտնեք երբեր տարբեր իրավիճակների ու տրամադրությունների համար։ Այնուամենայնիվ մի բան էլ ասենք. FairWind-ն այն եզակի խմբերից է, որոնց կենդանի կատարումները շատ ավելի տպավորիչ են, քան մշակված, կարգի բերված ու մաստերինգի փուլն անցած ստուդիական ձայնագրությունները, քանի որ կենդանի համերգների ժամանակ բոլոր հնարավոր փոքրիկ թերություններն ու անհարթությունները կորում են այն տասնապատիկ ավելի շատ եկող էներգիայի ու դրական լիցքերի մեջ, որ շռայլորեն սփռում են խմբի անդամները բեմից։ Լավ, մեր այս գովասանքին հավատալու փոխարեն պարզապես գնացեք հաջորդ համերգին և ինքներդ համոզվեք (կամ մի համոզվեք)՝