AM

Մինչ ողջ աշխարհն իմացավ՝ ով է սպանել 2Pac-ին, դուք էլ իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

-ի հետ
#217
4 Սեպտեմբեր 2026

Մինչ ողջ աշխարհն իմացավ՝ ով է սպանել 2Pac-ին, դուք էլ իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

Տարածել

👨🏿 Մտանք աշուն, և #իվենթաPAN-ի առաջին աշնանային թողարկումը նվիրում ենք ռեփ մշակույթի ամենաքննարկվող սկանդալին, որն արդեն մոտ երեք տասնամյակ հանգիստ չի տալիս թե՛ այդ մշակույթի կրողներին, թե՛ դրա հետևորդներին։ Խոսքը Թուփաք Շաքուրի սպանության մասին է, որի շուրջ տասնյակ վարկածներ ու դավադրապաշտական տեսություններ կան։ Սպանությունը ժամանակին կապվել է թե՛ Բիգգիի, թե՛ Դիդդիի, թե՛ այլ՝ կրկնվող ու չկրկնվող տառեր պարունակող անունների հետ։ Ինչևէ, այսօր՝ 30 տարի անց, արդեն հստակ հնչում է Դուեյն «Քեֆի Դի» Դևիսի անունը, և ոչ միայն պարզապես հնչում է, այլև նրան հստակ մեղադրանք է առաջադրվել։ 63-ամյա Դևիսին սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության։ Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ #PAN-ի կարդալիքից կարող եք իմանալ այդ պատմության բոլոր մանրամասներն ու համոզվել, որ երբեմն նույնիսկ որոշ ոչ կարևոր միջադեպեր կարող են բերել լուրջ կորուստների՝

Անցնենք մեր իվենթներին․

  • 🎤 Անցնենք մեր ռեփ բաթլներին, որոնք, հուսով ենք` չեն ավարտվի կրակոցներով. սեպտեմբերի 5-ին Shene-ում կանցկացվի միջազգային Hip-Hop Open Air փառատոնը, որին կմասնակցեն ամերիկյան ONYX խումբը, հայ ռեփերներ և Գիո Պիկան (չգիտես՝ ինչու և ինչ սկզբունքով)՝ https://o.pn.am/yS4ORz
  • 🎶 Նույն օրը կա ևս մեկ մեծ փառատոն՝ ամենամյա Coca-Cola Fest-ը, որի հեդլայներների թվում այս տարի John Martin-ն է, Dara-ն, Kristina Si-ն և Սիրուշոն՝ https://o.pn.am/lJGYT2
  • 🪩 Եթե այս բոլոր ժամանակակից երգիչների կատարումները ձեր թեման չեն, և մշտապես նոստալգիկ տրամադրության մեջ գտնվող միլենիալ եք, ուրբաթ օրը հաստատ մեծ հաճույք կստանաք Դանդաղ արտասահմանյան vol. 25-ից, որը ձեզ կտեղափոխի դպրոցական տարիներ՝ լի կորժիկներով, պլակատներով, ֆիշկեքով ու բուլինգով՝ https://o.pn.am/o9Y9gr
  • 🎛️ Նույն օրը ռեյվերները կարող են գնալ Հայֆիլմ, որտեղ աշունը կբացվի մեր լոկար արտիստների (և ոչ միայն) նվագով՝ https://o.pn.am/wbevUU
  • 🎹 Անդերգրաունդից բարձրանանք տանիք. ամսի 5-ին քաղաքի ամենագլխավոր տանիքում՝ Ռամբալկօշէի թեթև ձեռքով, ելույթ կունենա լեգենդար Տիգրան Համասյանը՝ https://o.pn.am/6AdLLE
  • 🎵 Սեպտեմբերի 5-ին ու 6-ին նույն լեգենդար տանիքի այլ մասում ելույթ կունենան Նինո Կատամաձեն, Վահագն Հայրապետյանը և Armenian Colors Band-ը՝ https://o.pn.am/coznpk
  • 🕶️ Ամսի 10-ին էլ է Օպերայի տանիքի երկու կողմում թեժ լինելու. մասնավորապես, մի կեսում կհնչի Ռեյ Չարլզ՝ https://o.pn.am/mxAD4h
  • 🎻 Իսկ Khachaturian Rooftop-ում ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն առաջին անգամ կներկայացնեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը՝ նոր սինեմատիկ վիզուալ աշխարհով՝ https://o.pn.am/gbHirG
  • 🏞️ Ամսի 6-ին էլ կարող եք գնալ Դիլիջան, որտեղ մեծ բացօթյա սիմֆոնիկ համերգ է նախատեսված. կհնչեն ինչպես դասական ստեղծագործություններ՝ Չայկովսկուց մինչև Շտրաուս, այնպես էլ Մայքլ Ջեքսոն, SOAD ու Շառլ Ազնավուր՝ https://o.pn.am/fdATOC
  • 🎼 Հաջորդ օրն էլ Դիլիջանի անտառները կլցվեն Վիվալդիի ու Պիացոլայի մեղեդիների կախարդանքով՝ https://o.pn.am/mi3x7w
  • 📚 Եվ վերջում՝ տարվա ամենակարևոր միջոցառումը՝ մեր ընթերցասեր հետևորդների համար. Գրքի երևանյան փառատոնն այս տարի կրկին ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի առաջին օրերին՝ ամսի 4-6-ը, ու դե կրկին ավանդաբար Պատկերասրահի կամարաշարի տակ ու ներսում՝ https://o.pn.am/8rX7ub
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, այս կիրակի առաջարկում ենք գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ ակումբի հիմնադիրներից սթենդափեր Էդո Հովսեփյանի մենահամերգն է լինելու, վստահաբար նոր ու լավ կատակներ եք լսելու՝ https://idram.app.link/Idram_PAN

📷 Հաշվի առնելով օրվա թեման՝ չէինք կարող չկիսվել ձեզ հետ Թուփաքի վերջին կենդանի համերգից մի հատվածով։ Մահից ընդամենը երկու ամիս առաջ՝ ԱՄՆ Անկախության օրը, ռեփերը խորհրդանշական ու շատ տպավորիչ ելույթ է ունեցել House of Blues-ում՝ առաջին անգամ կենդանի կատարելով Troublesome ’96 և Tattoo Tears երգերը։ Նրան այդ օրն ընկերա- ու նվագակցել են Tha Dogg Pound-ը, The Outlawz-ն ու մեզ միլիոններ պարտք մնացած Սնուփ Դոգը։ Վերջինիս հետ նրանք կատարել են 2 of Amerikaz Most Wanted երգը, որն էլ առաջարկում ենք լսել։ Իսկ ռեփերի սպանությունից 9 տարի անց՝ 2005-ի սեպտեմբերին, այդ լեգենդար համերգը թողարկվել է որպես live ալբոմ ու DVD։ Վայելե՛ք՝

Տարածել