AM

Մինչ լեգենդար Դոլլին իր տեղն է գրավել երկնային Օլիմպոսում, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

-ի հետ
#218
11 Սեպտեմբեր 2026

Մինչ լեգենդար Դոլլին իր տեղն է գրավել երկնային Օլիմպոսում, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

Տարածել

👩🏻 Դոլլի Փարթոնի մասին հաստատ լսել եք, եթե ոչ վաղուց, ապա գոնե վերջերս՝ արդեն նրա մահվան կապակցությամբ, չնայած մենք հավատում ենք, որ մեր ընթերցողներն ավելի տեղեկացված ու կարդացող են, քան միջին վիճակագրական հայ 15 տարեկան աշակերտը (if you know what we mean)։ Ինչևէ, անգամ եթե լսել եք Դոլլիի երգերն ու հիացել նրա ձայնով և ոճով, գուցե չիմանաք, որ նա, ամենից զատ, նաև մոտ 3000 (ոչ, երկու զրո ավել չենք գրել) երգի հեղինակ է, պատկերացնու՞մ եք։ Եվ այնպես չէ, որ նրա գրած երգերը մոտավորապես Դարյա Դոնցովայի գրքերի կամ ձեր հարևանուհու ստատուսների մշակութային արժեքն ունեն, ոչ. նրա հեղինակած երգերի ցանկում անգամ Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ համաշխարհային հիթ դարձած I Will Always Love You-ն է։ Բացի այդ, հիանալի Դոլլին կարիերայի ընթացքում թողարկել է 49 ալբոմ, ստացել 11 «Գրեմմի» և էլ ինչեր ասես որ չի արել։ #PAN-ը որոշել է հարգանքի տուրք մատուցել լեգենդար քանթրի աստղին ու պատմել նրա անցած ուղու մասին՝

Անցնենք մեր իվենթներին․

  • 🎶 Սեպտեմբերը Հայաստանում փառատոների ու մեծ համերգների ամիս է, այդ մասին ձեզ արդեն ամեն արդուկից պատմել են բոլոր ռուս բլոգերները. օրինակ՝ ամսի 12-ին Ազնավուրի հրապարակ է վերադառնում YEREVAN MUSIC NIGHT-ը, որի մուտքը, ի դեպ, ազատ է՝ https://o.pn.am/CmDans
  • 🎤 Հաջորդ օրն էլ Համալիրում կարող եք լսել ֆրանսիացի երգչուհի Imany-ին, որը մի անգամ արդեն կարճ ու անվճար ելույթ է ունեցել Հրապարակում. այս անգամ խոսքը մեծ ու վճարովի համերգի մասին է՝ https://o.pn.am/oOVEbA
  • 🧝🏻 Եթե դուք «Մատանիների տիրակալ»-ի մեծ երկրպագու եք, ուրեմն ամսի 12-ին գնացեք Կամերային երաժշտության տուն, որտեղ ֆիլմի երաժշտությունը կհնչի Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարմամբ՝ https://o.pn.am/ipqYFu
  • 🎺 Հաջորդ օրը Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը՝ https://o.pn.am/KLU6fs
  • 🎹 Իսկ ի՞նչ կարծիքի եք Օպերայում ջազ լսելու մասին. սեպտեմբերի 12-ին այնտեղ նյույորքյան ջազ կհնչի՝ Ջազի վարպետ Վահագն Հայրապետյանի կատարմամբ՝ https://o.pn.am/5qLLmO
  • 🎷 Ամսի 13-ին էլ Վահագն Հայրապետյանի «Երևան-Նյու Յորք» քառյակի ջազը կարող եք լսել Օպերայի տանիքում՝ https://o.pn.am/HHCbTY
  • 🌃 Ամսի 15-ին տանիքից կտարածվի Yerevan Calling քառյակի նվագը՝ լցնելով երևանյան երկինքը ջազի հնչյուններով՝ https://o.pn.am/nSrhPu
  • 🪕 Իսկ տանիքի մյուս հատվածում՝ Khachaturian Rooftop-ում ամսի 12-ին առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա քանթրի ոճի վառ ներկայացուցիչ Շերիդան Բրասը՝ կատարելով հայտնի երգերի քավըրներ՝ https://o.pn.am/U5KWLt
  • 🎼 Նույն տանիքում հաջորդ օրը կարող եք լսել լեգենդար Շառլ Ազնավուրի սիրված երգերը՝ Տիտիանոյի կատարմամբ՝ https://o.pn.am/5cc1nL
  • 🎻 Իսկ եթե ամսի 16-ին իջնեք Արամ Խաչատրյան համերգասրահ, կարող եք վայելել Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար՝ սիմֆոնիկի կատարմամբ և ոչ միայն՝ https://o.pn.am/dw6cc0
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք շաբաթ օրը գնալ Ari Stand-Up ակումբ՝ նորովի բացահայտելու Վահրամ Սահակյանին, որն այդ օրը կփորձի հանդես գալ ակումբին հատուկ՝ սթենդափային, ոչ թե իր սովորական «վահրամսահակյանական» ոճով՝ https://idram.app.link/Idram_PAN

📷 Բնականաբար այսօր առաջարկելու ենք լսել Դոլլի Փարթոնի երգերից ու դիտել նրա ելույթը։ Նույնիսկ անհավանական է, որ այստեղ Դոլլին գրեթե 70 տարեկան է։ Մի տեսե՛ք՝ ինչպիսի կազմվածք ունի, ինչպես է էներգիայով լեցուն կատարում իր ամենահայտնի հիթերից մեկը՝ բնավ չզիջելով Glastonbury-ի ավելի երիտասարդ մասնակիցներին։ Ի դեպ, փառատոնի կազմակերպիչներն ասում էին, որ Դոլլիին հաջողվել էր երկրպագուների այնքան մեծ բանակ հավաքել, որ փառատոնը գրեթե վերածվել էր մեծ քանթրի շոուի։ Այդքան շատ հանդիսատես ոչ բոլոր կատարողներին է հաջողվել հավաքել, ինչը ևս մեկ անգամ փաստում է՝ Փարթոնը կենդանի լեգենդ էր՝

Տարածել