
😷 Ամբողջ աշխարհը նոր «զոհ» ունի՝ բոլորը տշմշում են բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանին։ Շեկ, կարմրաթուշ ու խիստ բարի կերպարով Շիրանը հավանաբար նույնիսկ ինքն իր համար շատ անսպասելի կերպով հայտնվել է մեծ սկանդալի կիզակետում, և ոչ ավել-ոչ պակաս՝ քաղաքական սկանդալի, այն էլ՝ համաշխարհային մակարդակի։ Ասում են՝ երբ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը մի օր զբաղվում է քեզանով։ Հավանաբար հենց դա էլ տեղի է ունեցել բոլոր քաղաքական թեմաներից միտումնավոր հեռու մնացող արտիստի հետ։ Հիմա նրան «դեմ են տվել պատին» ու պահանջում են անկեղծ դիրքորոշում հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ, և խուսափոխական պատասխաններ չեն ընդունվում։ Իսկ ամեն ինչ սկսվեց Շիրանի հետ շրջագայող ռեփեր Macklemore-ի պրոպաղեստինյան հայտարարություններից, որոնք սկիզբ դրեցին այս անսպասելի իրադարձությունների։ #PAN-ը պատմում է՝ ոնց զարգացավ Շիրանի շուրջ սկանդալը և ինպես է արտիստը փորձում դրա տակից դուրս գալ (սփոյլեր՝ անհաջող)՝
📷 Ավելի քան 10 տարի առաջ, երբ Շիրանը կարող էր իրեն թույլ տալ շռայլություն չարտահայտելու որևէ քաղաքական դիրքորոշում և պարզապես «ժողովրդի միջից դուրս եկած» պուպուշ ու բարի երգիչ լինելու, նրա շուրջ որևէ կրքեր չէին թեժանում, ամեն ինչ հարթ էր ու հանգիստ, անկեղծ ասած՝ աշխարհն էլ ավելի հանգիստ, ապահով ու կանխատեսելի տեղ էր։ 2015-ին Շիրանը երեք մեծ պատմական համերգ տվեց Լոնդոնի Wembley համալիրում՝ գումարային հավաքելով շուրջ 240,000 հանդիսատեսի։ Այդ համերգները բացառիկ էին նաև նրանով, որ Էդը բոլորովին մենակ էր Wembley-ի բեմում՝ առանց երաժշտական խմբի և այլ ուղեկցող արտիստների։ Ինչ-որ պահի Շիրանին բեմում միացել է Էլթոն Ջոնը, և նրանք միասին մի քանի երգ են կատարել։ Առաջարկում ենք տեղափոխվել այդ՝ թե՛ ձեր, թե՛ մեր, թե՛ Էդի համար անհոգ ժամանակներ՝