AM

Մինչ ոմանք փորձում են նմանություն գտնել Սելին Դիոնի և Հատիսի Քրիստոսի արձանի միջև, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

-ի հետ
#221
2 Հոկտեմբեր 2026

Մինչ ոմանք փորձում են նմանություն գտնել Սելին Դիոնի և Հատիսի Քրիստոսի արձանի միջև, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

Տարածել

👩🏻‍🤝‍👨🏼 #PAN-ը ներողություն է խնդրում իր սիրելի լրագրող, այս կարդալիքի հեղինակ Նանեից՝ նրան այս թրեշ թեմայի մեջ խորանալ ստիպելու համար, բայց կյանքն այսպիսի բան է. մի օր գրում ես բարձր արվեստի և ամենակարևոր AI զարգացումների մասին, մի օր էլ ստիպված մի քանի ժամ լսում ես Սոբչակի հետի հարցազրույցն և փորձում գլուխ հանել Ջիգանի «կեղտոտ ներքնազգեստից» ու գլխի թռած կափարիչից։ Մի քանի հիթի հեղինակ ռուս ռեփերը, որը շատերին նաև հայտնի է իր մի քիչ հիմար, մի քիչ բարի, մի քիչ բրուտալ կաչոկի և չափազանց երջանիկ ընտանիքի հոր կերպարով, վերջին տարիներին մի քանի անգամ աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով՝ թմրանյութերի չարաշահման հետևանքով։ Բայց ոչ մեկի մտքով երևի չէր էլ անցնում, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես Ինստագրամի ուղիղ եթերում ունքերը թրաշելը։ Օրերս հայտնի դարձավ, որ Ջիգանը տարիներ շարունակ վախի մեջ է պահել երեխաներին ու կնոջը՝ ոչ պակաս հայտնի բլոգեր Օքսանա Սամոյլովային, զենք կիրառել տանը և սպառնացել ընտանիքին ու տան աշխատողներին հաշվեհարդարով։ #PAN-ը պատմում է՝ ինչ է թաքնված ինստագրամյան իդեալական ընտանիքի պատկերի հետևում ու ինչ սարսափի մեջ է իրականում ապրել Ջիգանի ընտանիքը՝

Անցնենք մեր իվենթներին․

  • 🎛️ Վերաբացված HOW-ում հոկտեմբերի 2-ին CyberFolk-ը կրկին կանցկացնի իր Merge-ը՝ դեպի փայլուն կամ ոչ այնքան դիջեյական ապագա ճանապարհելով իր DJ դպրոցի սաների վերջին ալիքը՝ https://o.pn.am/xPeHL1
  • 🎚️ Սեպտեմբերի վերջին մեկնարկած Nopa ձայնային արվեստի մեծ փառատոնը մոտենում է ավարտին, և հոկտեմբերի 3-ին Հայֆիլմում այդ առիթով կլինի խոշոր իվենթ, որը կմեկտեղի տեղացի արտիստներին և Ուգանդայում գործող լեգենդար Nyege Nyege Tapes լեյբլը՝ https://o.pn.am/Wa5t2X
  • 🎵 Նույն վայրում, բայց ամսի 7-ին առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա ամերիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր JMSN-ը. գեղեցիկ երեկո է սպասվում՝ https://o.pn.am/BQ2RGs
  • 🤗 Տեղափոխվենք Դիլիջան, որտեղ ամսի 4-ին բացվում է երևանյան ժամանցի ու մշակույթի հարստացմանը նպաստած Ռամբալկօշէի առաջին (շարունակելի լինի) ֆիլիալը մայրաքաղաքից դուրս. այդ օրը կարող եք գնալ՝ շփվելու, լավ բաներ լսելու, լավ բաներ տեսնելու ու ձեզ լավ զգալու՝ https://o.pn.am/H8pKDS
  • 🍷 Քանի դուրս ենք եկել Երևանից, պատմենք, որ հոկտեմբերի 3-ին Արենի գինու փառատոնն է, և դա հիանալի առիթ է՝ Վայոց Ձորի բնությունը վայելելու ու մաքուր օդին հարբելու համար՝ https://o.pn.am/IkS0mp
  • ☕ Փառատոներից խոսելիս չմոռանանք Թեյի, սուրճի և շոկոլադի փառատոնի մասին, որն այս ուիքենդ կանցկացվի Սիզընսի այգում. կարող եք լրացնել սուրճի ձեր պաշարները գալիք ծանր երկուշաբթիից առաջ՝ https://o.pn.am/w0YyFO
  • 🎈 Մեկ այլ խոշոր փառատոն էլ սպասվում է ամսի 6-11-ը. «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային 8-որ փառատոնին կմասնակցի 20 օդապարիկ ՀՀ-ից և արտերկրից՝ https://o.pn.am/RPb887
  • 🎸 Անցնենք համերգներին. շաբաթ օրը ToneLab-ում ելույթ կունենա ռուսական փանկ ռոքի հիմնադիրներից «Նաիվ» խումբը՝ նշանավորելով իր գործունեության 38-ամյակը՝ https://o.pn.am/wHmpSf
  • 🎶 Հաջորդ օրն էլ նույն վայրում արդեն կարող եք լսել «Ցայգ» և ոչ միայն. հավանաբար անակնկալներով լի երաժշտական երեկո է լինելու՝ https://o.pn.am/9FlD6s
  • 🎼 Այս ուրբաթ «Առնո Բաբաջանյան»-ում կհնչի ժամանակակից երաժշտության, ֆանկի և մինիմալիզմի հիպնոսային միաձուլում՝ դաշնամուրային մենախոսության ձևաչափով և աշխարհահռչակ շվեյցարացի դաշնակահար, ECM արտիստ Նիկ Բերչի կատարմամբ՝ https://o.pn.am/RePWQy
  • 🎤 Վերջում էլ ոչ այնքան իվենթի, որքան սպասվող մեծ խցանման անոնս. ամսի 3-ին չզարմանաք տաքսու բարձր գներից ու գերծանրաբեռնված Կիևյանից՝ Համալիրում Լիլիթ Հովհաննիսյանի համերգն է լինելու՝ https://o.pn.am/ddtzpi
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, ամսի 4-ին առաջարկում ենք գնալ Մոտոր Երևան, որտեղ այդ օրն Aram MP3-ի համերգով եզրափակվելու է Street Ball Armenia մրցաշարը՝ https://idram.app.link/Idram_PAN

📷 6 տարի առաջ լեգենդար Սելին Դիոնը ստիպված եղավ դադարեցնել իր ստեղծագործական գործունեությունը՝ պայմանավորված հիվանդությամբ։ 2022-ին երգչուհու մոտ ախտորոշվեց հազվագյուտ նյարդաբանական աուտոիմունային խանգարում, որն առաջացնում է մկանային ցավոտ սպազմեր՝ կաշկանդելով մարդու շարժողունակությունը։ Հիվանդությունն անբուժելի է, սակայն երգչուհին իր մեջ ուժ է գտել 6 տարի անց բեմ վերադառնալու ու կրկին փայլելու։ Սեպտեմբերի 12-ին երգչուհին մեծ համերգ է տվել Փարիզում՝ հավաքելով մոտ 30,000 հանդիսատեսի։ Համերգին ինչպես միշտ հետևել են բուռն քննարկումներ սոցցանցերում. ոմանք ասում են՝ երգչուհին փայլում էր, որոշները պնդում են, որ տեսարանը տխուր էր, և պետք էր ավարտել կարիերան։ Կարող եք կազմել ձեր սեփական կարծիքը՝

 

Տարածել