AM
27 Ապրիլ 2004 - 15:16 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ, ՈՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն ի հայտ են բերել հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել նաեւ Վրաստանի քաղաքացիներ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, խմբի պարագլուխ Ստեփանավանի բնակիչ Սամվել Մարգարյանը` Վրաստանի քաղաքացիների միջոցով պատվիրելով մեծ քանակությամբ աքցիզային կեղծ դրոշմանիշներ, Երեւան քաղաքի բնակիչներ Ալեքսան Գուլողլյանի, Արմեն Հովհաննիսյանի եւ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին զբաղվել են օղու արտադրությամբ ու իրացմամբ: Օրերս Գուլողլյանին պատկանող արտադրամասում հայտնաբերվել է 30 հազար հատ ակցիզային կեղծ դրոշմանիշեր, իսկ Երեւան քաղաքի առեւտրի մի շարք օբյեկտներում առգրավվել է նման դրոշմանիշերով կնքված օղի: Հարուցվել է քրեական գործ: Մարգարյանը, Հովհաննիսյանը, Ներսիսյանը եւ Գուլողլյանը կալանավորվել են: Գործով նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: