Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ավարտից հետո: Այդ մասին Բաքվի ԶԼՄ-ներին է հաղորդել (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, նախագահներրի հերթական հանդիպման տեղն ու ժամանակը որոշվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի վերջերս Վարշավայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:





