AM
17 Մայիս 2004 - 17:48 AMT

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԿՓՈԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը էականորեն կփոխի իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` նախորդ շաբաթ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին համաձայնագրի ստորագրումը անվանելով «կարեւորագույն իրադարձություն»: Նրա կարծիքով, այդ գազամուղը շահագործման հանձնելուն պես Հայաստանն ու Իրանը «ձեռք կբերեն նոր ռազմավարական նշանակություն»: