AM
11 Հունիս 2004 - 17:01 AMT

ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԲԱՑԵԼ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՆԱՏՕ-ն մտադիր է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին դարձնել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի «կենտրոնական հանգույցը»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: Նրա խոսքերով` այսուհետեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն ավելի շատ ուշադրություն կհատկացնի իր սկզբնական նպատակին` ՆԱՏՕ-ի եւ գործընկերների միջեւ ռազմական համագործակցության ամրապնդմանը: «Ինչպես այս նախաձեռնության մի մաս, ՆԱՏՕ-ն նախատեսում է բացել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ներկայացուցչություններ», – հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Այս մասին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նախատեսում է հայտարարել Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովում: