AM
16 Հուլիս 2004 - 13:52 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԻՐԱՔՈՒՄ

Մի շարք երկրներ դիմում են ԱՄՆ-ին եւ խոստանում են ավելացնել իրենց զիվորական քանակակազմն Իրաքում: Ինչպես տեղեկացնում է «Վաշինգթոն պոստ» թերթը, մասնավորապես, Ադրբեջանը մտադիր է ավելացնել իր զինծառայողների թիվը` 150-ից մինչեւ 400 մարդ: Ադրբեջանցի փորձագետ Արիֆ Յունուսը կարծիք է հայտնել Բաքվի «525» թերթին, որ պաշտոնական Բաքուն այդ քայլը ձեռնարկել է ԱՄՆ ճնշման տակ: Հաշվի առնելով բարդ իրավիճակն Իրաքում եւ իրաքյան ապստամբների շարունակվող ահաբեկչական գործողությունները դաշինքի զորքերի դեմ, նա չի բացառել ադրբեջանցի զինվորականների գերեվարման հնարավորությունը: Փորձագետի կարծիքով` նման միջադեպը կարող է սրել իրավիճակը Ադրբեջանում: Ընդսմին, ինչպես տեղեկացնում է թերթը, Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բաքուն մտադրություն չունի ավելացնել իր զինվորականների թիվն Իրաքում: