AM
17 Հուլիս 2004 - 14:48 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻ ՇԱՐՔ ՇԻՆՈՒՅԹՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Իգոր Գրոմիկոն հուլիսի 16-ին Երեւանում ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի շուրջ: Փաստաթղթում ճշգրտվում է ռուսական կողմին սահմանափակ ժամկետով որպես սեփականություն հանձնվելիք ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեության համար անհրաժեշտ կառույցներն ու հողամասերը: Իսկ այն հողամասերը, որոնք չեն օգտագործվում Ռուսաստանի զինվորականների կողմից, վերադարձվում են Հայաստանին: Նշենք, որ տվյալ հարցերը կարգավորվում են 1995 թվականի մարտից գործող Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին երկկողմ համաձայնագրի համաձայն: