AM
24 Հուլիս 2004 - 14:27 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Ստեփանակերտ ընտանիքի հետ մշտական բնակության է տեղափոխվել Ֆրանսիայի քաղաքացի Միշել Տանկրեզը: Երեկ նրա հետ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունում, զրույցի ընթացքում Մ.Տանկրեզը ցանկություն է հայտնել կիրառելու իր գիտելիքները եւ հնարավորությունները ի նպաստ երիտասարդ հանրապետության: Նշենք, որ Միշել Տանկրեզը Լեռնային Ղարաբաղ է այցելում 1993 թվականից ի վեր` մարդասիրական առաքելությամբ: